***** День учителя *****
Шестого октября учительница русского языка основной школы 7 им. Ак. Бакунца Агабабян Кристина организовала праздник , посвященный Дню учителя,в котором участвовали ученики шестого класса.Они поздравили своих учителей ,прочитали стихотворения, спели песни, сыграли сценки из школьной жизни.

***** ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳ *****

(2014-2015 ՈՒՍՏԱՐԻ)
Սեպտեմբերի 1...
Շատերի համար որքան ցանկալի ու ավետաբեր:Առաջին անգամ բազում երեխաներ՝հույսով ու հավատով լեցուն,ոտք են դնում գիտության շտեմարան և հանդիպում իր գիտելիքները,ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրելու պատրաստ առաջին ուսուցչուհուն:

Վերջին զանգ(2013-2014 ուստարի )
Մայիսի 23-ին Վանաձորի թիվ 7 հիմն. դպրոցում տեղի ունեցավ ավանդական դարձած հրաժեշտի վերջին արարողությունը`վերջին զանգը:Մայիսյան այս գեղեցիկ օրը մի յուրահատուկ հմայք էր ձեռք բերել:9-րդ դասարանի աշակերտները հնարավորություն ունեցան իրենց անկեղծ սերն ու երախտագիտությունը նվիրել սիրելի կրթօջախին և ուսուցիչներին:Նրանց համար հուշ դարձան այս դպրոցի կամարների տակ անցկացրած ամենագեղեցիկ տարիները:

<<Ընտանեկան խաղ-կատակ>>
Մայիսի 22-ին ք. Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի 9-րդ դաարանի աշակերտները և պատմության ուսուցչուհի Լ. Մինասյանը հանդիսատեսին հրավիրել էին ազգագրական <<Ընտանեկան խաղ-կատակ>> միջոցառման: Սովորողները ներկայացրին հայկական ավանդական ընտանիքի կառուցվածքը, ներկայացան ազգային բանահյուսության խաղիկներով, աշուղական կատակ-երգերով` <<Ձկնորսի սերը>>, <<Ամուսինների վեճը>>, <<Քամի զանա>>, աշուղ Շերամի <<Հարուստ էի սննկացա>> և այլ երգերով: Հանդես եկան ազգային տարազներով և բարբառային կատակ-խաղիկներով: Բեմական ձևավորման համար օգտագործվել էր ազգային կոլորիտին բնորոշ աշխատանքային գործիքներ, կենցաղային և արհեստագործական իրեր:
8

ԱՅՍՕՐ ԵՐԿՐԻ ՕՐՆ Է
Ապրիլի 22-ը Վանաձորի Ակ. Բակունցի անվան համար 7 հիմնական դպրոցում հիշարժան օր էր` նշվում էր <<Երկրի օրը>>:
<<Մենք ու մեր մոլորակը>> խմբակի սաները և մանկավարժ Լ.Հակոբյանը միկրոբանավեճ էին կազմակերպել ու անցկացրել:
Բանավեճի թեման <<Երկիրն իմ տունն է >> պաստառն էր:Տիկին Հակոբյանն անդրադարձավ այն բոլոր արհավիրքներին,որոնք խաթարում են երկիր մոլորակի օրինաչափ գոյությանը,ինչպիսիք են.
ա) օրգանական աղտոտիչները,
բ)անտառահատումները,
գ)օզոնային շերտի պահպանությունը,
դ) Սևանա լճի հիմնահարցը,
ե)գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ և այլն:
Բանավեճն ավարտվեց <<Իսկ դու ինչպես ես վարվում քո բաժին երկրի հետ>> հարցով և տիկին Հակոբյանի հորդորով`<<Եկեք փրկենք երկիրը կործանումից>>:

Ես մի զարկն եմ քո բազկի
Հունվարի 30-ին մեր դպրոցում կայացավ 3բ դասարանի և դասվար Կարինե Խաչատրյանի միահամուռ ուժերով պատրաստված ՛՛ Ես մի զարկն եմ քո բազկի՛՛ վերնագրով ցերեկույթը՝ նվիրված Հայկական բանակի 22-ամյակին: Ակտիվ մասնակցություն ունեցան բոլոր 17 աշակերտները: Ներկայացրին ազգային պարեր, հնչեցին բանակային երգեր, ցուցադրվեցին հատվածներ ՚՛՛ Գարեգին Նժդեհ՛՛ ֆիլմից, ՛՛ Կարմիր կակաչներ՛՛ տեսահոլովակից: Ունկնդրվեց ՛՛Զինվորի նամակը՛՛, կատարվեց երդման արարողություն: Վերջում երեխաները կազմեցին եռագույն դրոշ՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն փուչիկներով: Հնչեցին շնորհավորանքի, բարեմաղթանքի խոսքեր: Միջոցառումն ունեցավ իր հայրենասիրական, դաստիարակչական նպատակը:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 22-ԱՄՅԱԿ
Սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը նշում է Հայաստանի Երրորդ հանրապետության անկախության օրը, անկախություն, որ մեր ազգի կյանքում նոր ուղի բացեց: Մենք գիտակցաբար ընտրեցինք անկախ ապրելու մեր իրավունքը, միասնաբար կողմ քվեարկելով դրա օգտին: Այս տարի լրանում է անկախության ընդունման 22-երորդ տարեդարձը: Տոնի կապակցությամբ Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցը համադապրոցական միջոցառում էր կազմակերպել դպրոցի 1-ից 9-րդ դասարանցիների մասնակցությամբ:

ПРОЩАЙ,БУКВАРЬ!
15.05.2013 года в школе N 7 города Ванадзора, под руководством учителя русского языка Авакян Гоар Грачиковны, был проведен утренник << Прощай, Букварь>>. Был исполнен гимн России, были спеты песни, посвященные Букварю, Азбуке.
В первом отделении утренника зрители услышали также стихи на каждую букву, увидели красивые танцы: школьные <<Частушки>>, танец <<Чайки>>.
Второе отделение утренника началось с показа инсценировки <<Муха-Цокотуха>> на новый лад.
В конце утренника учительница наградила учеников медалями-шоколадками, пожелав им, чтобы шоколадные медали в дальнейшем превратилась в золотые. Были сказаны поздравительные слова.
Утренник был завершен выступлением директора школы, завуча, учителей школы, родителей.

Мы живы, пока память жива
13-ого мая 2013 года учительница русского языка основной школы N 7 им. А. Бакунца организовала литературно-музыкальную композицию , посвященную 68-ой годовщине Великой Отечественной Войны.В мероприятии приняли участие ученики VI, VIII и IX классов.Были прочитаны стихи ,спеты песни <<Катюша>> и <<Синий платочек>>, исполнены танцевальные номера. За активное участие ученики VIII и IX классов былы награждены грамотами.

ՄԱՅՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ

ՄԵՐ ՏԱՆ ԱՍՏՎԱԾՆ Է ՄԱՅՐՍ
Վանաձորի N 7 հիմնական դպրոցի դահլիճը կրկին անգամ լեցուն էր: IIա դասարանի դասղեկ Սուսաննա Հախոյանը իր սաների հետ միասին կազմակերպել էր միջոցառում <<Մեր տան աստվածն է մայրս>> խորագրով՝ նվիրված սուրբ մայրերին:
Երեխաների խոսքի և երգերի մեջ մեծարվում էր մայրը: Նրանց ջերմ ողջույնները, ծափն ու ծիծաղը հաճելի պահեր նվիրեցին ինչպես ներկա գտնվող մայրերին, տատիկներին, այնպես էլ նրանց մոր պես նվիրված ու սիրող ուսուցիչներին:

ԳԱՐՈՒՆԸ ՄՈՐՍ ՍՐՏՈՒՄ
Ապրիլի 8-ին Վանաձորի Ակ. Բակունցի անվան թիվ 7 հիմն. դպրոցում տեղի ունեցավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված <<Գարունը մորս սրտում>> խորագրով միջոցառում, որը կազմակերպվել էր դասվար Կարինե Խաչատրյանի և 2-րդ բ դասարանի աշակերտների ուժերով: Միջոցառումը նվիրված էր գարնանը և բնության զարթոնքին: Աղջիկները ներայացան որպես ծաղիկներ`հագնելով վառ տարբեր գույնի զգեստներ, իսկ տղաները հանդես եկան կանաչ գոտիներով` որպես կանաչ ծիլեր:Նրանք ներկայացան ուրախ երգ ու պարով, ներկայացրին հողը, արևը, ջուրը: Գարնանը զուգահեռ անցավ նաև մայրիկների տոնը, և այդ առիթով երեխաները շնորհավորեցին իրենց մայրիկներին` նվիրելով նրանց մեկական վարդ և իրենց ծնողների նկարը: Այս ամենը տեղի ունեցավ մոր մասին երգի ունկնդրմամբ:Գարնանային շունչ էր տարածվել ամենուրեք: Ներկաները և' ուրախացան,և' հուզվեցին,և' ջերմացան միջոցառման մթնոլորտում:

Россотрудничество
Представительство Федерального агенства<<Россотрудничество>> в Республике Армения организовало Дни русского слова в Армении-2012 <<Русским языком мы с будущим слиты>>.Ванадзорская школа им. Аксела Бакунца N7 тоже приняла участие в ряде мероприятий: 15 октября: ознакомительная экскурсия для школьников в ЗАО<<Южно-Кавказская железная дорога>> и ЗАО <<Армгосгазпром>>.Ученики встретились с представителями этих предприятий,выслушали историю их создания.
16 октября: посещение Мемориального комплекса героям Великой Отечественной войны и русской православной церкви.
19 октября: в библиотеке школы была организована литературно-музыкальная композиция ,посвященная великому русскому поэту А.С.Пушкину и армянскому писателю,педагогу,этнографу Х.Абовяну.Ученики выслушали доклады о жизни и творчестве Пушкина и Абовяна,прочитали стихи великого поэта и отрывки из романаХ.Абовяна <<Раны Армении>>.

Գրադարանավարի օր
Հոկտեմբերի 8-ին Վանաձորի N 7 հիմն. դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված գրադարանավարի օրվան: Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի գրադարանավար Աիդա Պողոսյանը և մանկ. կոլեկտիվի կազմակերպիչ Լիլիթ Պողոսյանը:Միջոցառումը անցկացվեց բանավեճի ձևով, որի թեման էր<<Գիրք, թե՞ ինտերնետ:Ո՞րն է ավելի նախընտրելի տարբերակ>>:Բանավիճում էին 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները:8-րդ դասարանի աշակերտները ներկայացրին գրքի ստեղծումը, նրա օգտակարությունը, դարերի ընթացքում գոյատևման պատմությունը, իսկ 9-րդցիները ներկայացրին ինտերնետի կարևորությունը մեր կյանքում, առավելությունները և թերությունները: Բանավեճը անցավ շատ ակտիվ և հետաքրքիր մթնոլորտում , յուրաքանչյուր կողմը ներկայացնում էր իր առավելությունները և դիմացինի թերությունները:Բանավեճին անմասն չէին մնում նաև ուսուցիչները, կարելի է ասել բանավիճող 3-րդ կողմ էին, որոնք ավելի շատ գրքի կարևորության կողմնակիցն էին:
Ի վերջո եկան մեկ ընդհանուր եզրահանգման, որ տեղեկատվության և արագության տեսակետից ինտերնետն առաջնային է, սակայն գիրքը կա և մնում է որպես հոգևոր սնունդ:

ԲԵՐՔԻ ՏՈՆ
Հոկտեմբերի 7-ի Վանաձորի N7 հիմն. դպրոցի 2բ դասարանի աշակերտները իրենց ծնողների և դասվարի ուղեկցությամբ ներկա եղան Գյուլաքարակում կազմակերպված ամենամյա բերքի տոնին

ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆ

Ցեղասպանություն
Ապրիլի 23 Վանաձորի հ. 7 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները պատմության ուսուցչուհի Լ. Մինասյանի հետ կազմակերպել էին <<Լռության րոպե>> խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին: Աշակերտները ներկայացրեցին Օսմանյան ոճրագործների հայաջինջ ծրագիրը, ցեղասպանության փուլ առ փուլ իրականացման ողջ ընթացքը: Ասմունքի միջոցով արտահայտեցին իրենց բողոքը մեծ եղեռնագործության հանդեպ և պահանջեցին արդարադատություն հայերի նկատմամբ: Աշակերտների ջանքերով պատրաստվել էին նաև պատի թերթեր, որոնցում առավել ակնառու արտահայտել էին իրենց բողոքը: Երդվեցին մշտավառ պահել հայ նահատակների հիշատակը և պահանջատերը լինել Հայ դատի արդարացի լուծմանը:
Լ. Մինասյան

ՏՈՆ ՀԱՂԹՈՒԹՅԱՆ

Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված միջոցառում
Մայիսի 11-ին Վանաձորի հ. 7 հիմնական դպրոցի 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները պատմության ուսուցչուհի Լ. Մինասյանի հետ կազմակերպել էին Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված միջոցառում: Աշակերտները ներկայացրին 1988-1994թթ. հայոց պատմության կարևորագույն իրադարձությունների ժամանակագրությունը, 1990թ.-ից մեզ պարտադրված պատերազմը և նրանում հաղթելու կարևորությունը: Աշակերտներից կազմված ՙՙռազմական խուրհուրդը՚՚ հանգամանորեն բացատրեց Շուշիի ազատագրման ՙՙՀարսանիք լեռներում՚՚ գաղտնագիրը կրող ռազմական պլանը:Տեսաֆիլմի միջոցով ցուցադրվեց հայ ազատամարտիկների սխրագործությունները:Միջոցառումը հագեցած էր հայրենասիրական երգերով և պարերով:Իսկ վերջում աշակերտները մեծ ոգևորությամբ պարեցին նաև հաղթական քոչարին:
Ամանորյա Հանդես
Անկախության 20-ամյակ
Ծաղկազարդ
Եղեռն
Բաց դասեր

<<Ապահով համացանց>>
Միասին և ավելի ապահով բացահայտենք թվային աշխարհը:
Կառուցենք կամուրջներ սերունդների մեջ:
23.02.2012թ. ժամը 12:00-ից 14:00 տեղի ունեցավ բաց դաս <<Ապահով համացանց>>թեմայով: Դասն անցկացվեց 7-րդ և 8-րդ դասարանցիների մասնակցությամբ:Դասը վարեց ինֆորմատիկայի ուսուցչուհի Մարինե Յարմալոյանը: Աշխույժ և բուռն քննարկումներ ծավալվեց նախապես ստացված հարցաշարի հարցերի շուրջ: Ակտիվ էին և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները, և՛ ծնողները: Դասի ավարտին ցուցադրվեց նաև <<Բացահայտիր վիրտուալ աշխարհն ապահով>> մրցույթին պատվոգրերի արժանացած մեր աշակերտների պատրաստած տեսանյութերը:Բաց դասն ունեցավ իր դաստիարակչական դերը և ցանկալի է, որ այն շարունակական լինի քանզի հետաքրքրեց բոլորին:

Բաց դաս մաթեմատիկա առարկայից
Ապրիլի 16-ին մաթեմատիկա առարկայից դասվար Կ. Խաչատրյանի գլխավորությամբ I բ դասարանում կազմակերպվեց բաց դաս <<Երկնիշ կլոր տասնյակներ>> թեմայի շուրջ:Երեխաները ներկայացրին, թե ինչ է մաթեմատիկան, բացահայտեցին նրա անցած ճանապարհը: Սկսեցին ներկայացնել <<Մաթեմատիկական աշխարհ>> հեքիաթը, որի հերոսներն էին թվերը, համեմատության նշանները, երկրաչափական պատկերները:Ներկայացավ 0-ն և իր <<կախարդական>> ուժը ցույց տվեց՝ կանգնելով միանիշ թվերի կողքին: Կազմվեցին կլոր տասնյակներ,բացատրվեց, թե քանի տասնյակից է կազմված նշված թվերը:Աշակերտները դասին ցուցաբերեցին մեծ ակտիվություն և ոգևորվածություն:

Սուրբ Զատիկ
Ապրիլի 10-ին մեր դպրոցի 5-6-րդ դասարանների աշակերտները հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Լիլիթ Մինասյանի օգնությամբ կազմակերպել էին բաց-դաս: Աշակերտները ներկայացրեցին Մեծ Պահքի ոսկե շղթան՝ Բուն բարեկենդանից միչև Սուրբ Հարություն:Բացատրեցին պահքի նշանակությունը, առանձին-առանձին անդրադարձան 7 կիրակիներին, երգեցին շարականներ, բացատրեցին զատկական ուտեստների նշանակությունը, զվարճացան հին հայկական զատկական խաղերով: