Նորություններ

Ցուցահանդես-թանգարանի բացում Վանաձորի համար 7 դպրոցում
Ապրիլի 25-ին Վանաձորի թիվ 7 դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Անահիտ Եղինյանի և դպրոցի 9-րդ դասարանցիների ջանքերով դպրոցի մեծ սրահում բացվեց ցուցահանդես նվիրված Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցին: Ցուցահանդեսը բացվեց հանդիսավոր, ներկա էին բոլոր ուսուցիչները և աշակերտները, կային հյուրեր: Բացման խոսքով հանդես եկավ տնօրեն Լ.Սարգսյանը և ուսուցչուհի Ա.Եղինյանը, որից հետո ներկաները դիտեցին ողջ հավաքածուն: Հավաքածուն իր մեջ ներառում է գրքեր Եղեռնի մասին, որոնք գրել են արտասահմանյան դիվանագետներ և գրողներ, թերթերի հոդվածներ, նկարներ,որոնք պատկերում են այդ ահավոր հանցագործության ամենատարբեր պատկերներ: Հավաքածուի մեջ էր ներառված նաև մինչ այժմ Հայեց Եղեռնը ճանաչած 21 երկրների պետական դրոշները, ինչպես նաև աշակերտների շարադրություններ: Ինչպես նշեց ուսուցչուհի Ա.Եղինյանը ցուցահանդեսը կմնա մի քանի օր և բոլոր աշակերտները իրենց դասղեկների հետ կարող են գալ և դիտել, կարող են այցելել նաև ծնողները, անհրաժեշտ հարցերի դեպքում ինքը մեծ պատրաստակամությամբ կպատասխանի: Իրոք միջոցառումը իր բնույթով լինելով չափազանց ինքնատիպ մեծ տպավորություն թողեց դպրոցի բոլոր սաների, ինչպես նաև ուսուցիչների վրա:

Չե'նք լռելու, քանի հիշում ենք
Ապրիլի 23-ին Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանի սաները պատմության ուսուցչուհի Լ. Մինասյանի նախաձեռնությամբ իրենց խոնարհումը բերեցին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Աշակերտները ներկայացրին ցեղասպանության փուլերը, համաշխարհային հանրության վերաբերմունքն այս հարցին:
Առանձնակի անդրադարձան Հայոց Մեծ եղեռնը դատապարտած երկրներին` թվելով այդ երկրների անունները, ներկայացնելով նրանց ընդունած բանաձևերն ու օրենքները:
Մեկ անգամ ևս շեշտեցին այն փաստը, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Եվ պատրաստակամություն հայտնեցին իրենց նվիրումը բերելու հայոց նահատակների հիշատակի հավերժացմանը:

*** Սուրբ Հարություն ***

Ապրիլի 22-ին Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի սաները և դասղեկ Լ. Մինասյանը պատկերավոր և հանգամանալից ներկայացրին Ս. Հարության տոնը: Դասն սկսվեց Տերունական աղոթքով, ապա երեխաները ներկայացրին քրիստոնեական 7 մոլություններն ու 7 առաքինությունները: Ընդգծեցին իրենց համար ամենավտանգավոր մոլությունները և կարևորեցին 7 առաքինությունների <բուժիչ> դերը այս մեղքերից <բուժվելու> գործում:
Սովորողները նշեցին որ մեղքերից մաքրվելու ամենահարմար շրջանը Մեծ պահքի ընթացքն է, ներկայացրին Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության տոնն ընկած շրջանը` անդրադառնալով բոլոր կիրակիների խորհրդին` Բուն Բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդի:
Մեծ պահքի ողջ ընթացքը ներկայացնելուց հետո աշակերտները առանձնակի ոգևորությամբ ներկայացրին նաև Ս. Հարության տոնը` բացատրելով տոնի խորհուրդը: Մեկնաբանեցին տոնին ընդունված կերակուրները:
Վերջում աղջիները կատարեցին զատկական ծիսական մի գեղեցիկ երգ ու պար:

Բաց դաս <<Հայ գրականության մեծերը>> խորագրով,5-րդ դաս. հայրենագիտություն առարկայից
Աշակերտները խմբային աշխատանքով ներկայացրին Գրիգոր Նարեկացուն,Սայաթ Նովային,Հովհաննես Թումանյանին,Եղիշե Չարենցին,Վիլյամ Սարոյանին:Երեխաները ներկայացրին գրականության այս մեծանուն գործիչների կենսագրությունները,ստեղծագործությունները պաստառների,նկարների տեսքով:Վերլուծեցին իրենց սովորածները,արժեվորեցին այն դերը,որ նրանք ունեցել են հայ ժողովրդի կյանքում:Ուսուցչուհին`Լիլիթ Մինասյանը,այդ ամենն ամփոփեց շնորհանդեսով:

«ՈԶՆԻ-2014» ամենամյա համակարգչային մրցույթ
2014թ մարտի 19-ին Վանաձորի Ա. Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցի 6-րդ,7-րդ,8-րդ,9-րդ դասարանների աշակերտները,ովքեր տիրապետում էին հետևյալ ծրագրերին.
6-րդ դասարան Paint (Windows XP, Windows 7)
7-րդ դասարան Microsoft office Power Point (2003, 2007)
8-րդ դասարան Microsoft office Word (2003, 2007)
9-րդ դասարան Windows Movie Maker, մասնակցեցին «ՈԶՆԻ-2014» ամենամյա համակարգչային մրցույթին:

NATIONAL POETRY REGITATION CONTEST

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին...

Բաց դաս ,, Պահպանե՛նք, որ ապրենք,,
2013 թվականի նոյեմբերի 11-ին Վանաձորի Ա. Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ, ուսուցչուհի Անահիտ Ղալայանի ղեկավարությամբ անց կացվեց բաց դաս, ,,Պահպանե՛նք, որ ապրենք,, խորագրով, նվիրված էներգոխնայողության միջազգային օրվան:

ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական 22-րդ մարզական խաղեր
Ապրիլի 16-ին Վանաձորի համար 7 դպրոցի թեթև աթլետիկայի հավաքական թիմը մասնակցեց ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական 22-րդ մարզական խաղերին և զբաղեցրեց պատվավոր 3-րդ տեղը: .

GOOD BYE MY ABC

Գարունը այնքան ծաղիկ է վառել...
Մարտի 7-ին Ակ. Բակունցի անվան թիվ 7 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները դասղեկ Լիլիթ Մինասյանի հետ կազմակերպել էին բաց դաս նվիրված գարնան զարթոնքին և Մայրության և գեղեցկության տոնին:

<<Ինչից է բաղկացած սնունդը>> բաց դաս
Փետրվարի 26-ին Վանաձորի N 7 հիմն. դպրոցում մեծ ոգևորություն էր տիրում: 4-րդ դասարանի դասղեկ Լուիզա Հակոբյանը իր սաների հետ կազմակերպել էր դասղեկական բաց դաս միջոցառում՝ <<Դպրոցական սնունդ>> ծրագրի շրջանակներում: Դասի թեման էր`<<Ինչից է բաղկացած սնունդը>>:Դասն անց էր կացվում ճաշասրահում, որտեղ ամեն օր ճաշում են տարրական դասարանների աշակերտները: Դասի նպատակն էր` պատկերացում կազմել սննդի մաս կազմող 6 հիմնական բաղադրիչների մասին: Շատ հետաքրքիր էր կազմակերպված դասի ընթացքը: Այն սկսվեց աղ ու հացի մատուցմամբ, ազգային կերակրատեսակների ներկայացմամբ: Շնորհանդեսի միջոցով ներկայացվեց, թե ինչից է բաղկացած սնունդը, ինչպես ճիշտ սնվել: Ուսուցչուհին դասարանը բաժանեց 5 խմբի, յուրաքանչյուր խմբին տրվեց մեկ ծրար: Աշակերտները հավաքեցին կտրտված նկարները և դուրս գրեցին դրանց վրա գրված բառերը: Ուսուցչուհին բացատրեց, որ նկարներից յուրաքանչյուրի վրա գրված է այն սննդանյութի անունը,որով հարուստ են տվյալ սննդանյութերը: Բացատրվեց,որ այս 6 սննդանյութերը կան բոլոր մթերքներում և դրանք անհրաժեշտ են մեզ համար: Աշակերտներն ասմունքեցին, հանելուկներ կարդացին, բացատրեցին, թե ներկա պահին իրենք ինչով են սնվում և այդ սննդանյութերը ինչից են բաղկացած: Դասը հետաքրքրիր էր և ուսուցողական:

Հաղորդակցվիր առցանց ապահով
Վանաձորի թիվ 7 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Մարինե Յարմալոյանի նախաձեռնությամբ մի խումբ աշակերտներ պատրաստել էին էլեկտրոնային ցուցադրումներ «Հաղորդակցվիր առցանց ապահով» խորագրով՝ նվիրված Անվտանգ ինտերնետի միջազգային օրվան, և նախապես դպրոցում անց էր կացվել բաց դաս և փոքրիկ ցուցահանդես` նկարների տեսքով,այնուհետև այդ նույն աշակերտները մասնակցեցին նաև Երևանում կազմակերպված «Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը» հոբելյանական միջոցառմանը, որը կազմակերպել էին Մայքրոսոֆթ Հայաստան և Վորլդ Վիժն ընկերությունները, և ստացան պատվոգրեր:Երեխաները վերադարձան մեծ տպավորություններով և ոգևորվածությամբ ու խոստացան,որ մյուս տարի էլ ավելի լավ են պատրաստվելու:

Շախմատի համադպրոցական մրցույթ <>br>
Հոկտեմբերի 16-ին Վանաձորի համար 7 հիմն. դպրոցում տեղի ունեցավ հերթական շախմատի համադպրոցական մրցույթը, որին մասնակցում էին 3-9-րդ դասարանների աշակերտները:Մրցույթը կազմակերպել էր շախմատի ուսուցիչ Ռոման Խառատյանը: Հաղթողներ ճանաչվեցին 3-րդ դասարանի Էդմոն Բադալյանը, 4-րդ դասարանի Նաիրի Հովակիմյանը, 7-րդ դասարանի Ստելլա Թովմասյանը և 9-րդ դասարանի Կարեն Մկրտչյանը:

Ֆուտբոլի միջդպրոցական առաջնություն
վանաձորի N 7 հիմն. դպրոցում կայացավ ֆուտբոլի միջդպրոցական առաջնություն, որին մասնակցեցին I-IX դասարանները:
I-IV դասարանների տարիքային խմբում հաղթող ճանաչվեց IV դասարանը, 2-րդ տեղը գրավեց III դասարանը, իսկ 3-րդ տեղը`II բ դասարանը:
V-IX դասարանների խմբում հաղթող ճանաչվեց IX դասարանը: 2-րդ տեղ` VIIդասարանը, 3-րդ տեղ` VIII դասարանը:
Մրցույթը կազմակերպել էին ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Վալերի Կակոսյանը և Կարեն Պողոսյանը:

Աշակերտական խորհրդի ընտրություններ

2012-2013
2012-2013ուս. տարվա սեպտեմբեր ամսին Վանաձորի թիվ 7 դպրոցում տեղի ունեցավ աշակերտական խորհրդի ընտրություններ:Այն անցավ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի և ողջ աշակերտության բուռն ոգևորության պայմաններում:Շնորհիվ տեսական - բացատրողական որոշ աշխատանքների, աշակերտները անցկացրին հիանալի և ակտիվ նախընտրական քարոզարշավ:Այն դրսևորվեց առաջադրված թեկնածուների ինքնագովազդային պաստառներով, ուր յուրաքանչյուր թեկնածու ներկայացրել էր իր ծրագիրը:
Թափանցիկ, անկողմնակալ, քաղաքակրթության բոլոր չափանիշներին համապատասխան ընտրությունների արդյունքում ստեղծվեց դպրոցի աշակերտական խորհուրդը և ընտրվեց նախագահը` Սիմոն Բոջուկյանը(9-րդ դասարանից):
Ողջ այս գործընթացի նպատակը նախ և առաջ աշակերտների պասիվության վերացումն է, ինքնավստահության սերմանումը և ակտիվ քաղաքացու ձևավորումը, ինչը , բնականաբար, դպրոցից պետք է ստեղծվի:

В АРМЯНСКОМ ГОРОДЕ ВАНАДЗОРЕ ПРОШЕЛ ДЕНЬ РАСУЛА ГАМЗАТОВА
Дата: 15.03.2012
Источник: Пресс-служба муниципального учреждения «Хасавюртовская городская централизованная библиотечная система»
Регион: Северо-Кавказский В Армении с глубочайшим уважением относятся к богатому творческому наследию Расула Гамзатова. Особенная любовь к произведениям выдающегося стихотворца в городе Ванадзоре, где живут подлинные знатоки и ценители поэзии.
По инициативе Аиды Погосян, библиотекаря ванадзорской школы № 7 имени Акселя Бакунца, здесь состоялось несколько мероприятий, на которых старшеклассники познакомились с жизнью автора знаменитой песни «Журавли», с его стихами и прозой. И педагоги, и их воспитанники высоко оценили библиотечный плакат «Расул Гамзатов – друг армянского народа», где размещены материалы о встречах местных жителей с народным поэтом Дагестана.
Кульминацией большой подготовительной работы стал прошедший в школьной библиотеке День Расула Гамзатова. Учителя выступили с интересными сообщениями, а ребята исполнили понравившиеся им поэтические сочинения. Завершилось это увлекательное событие литературной викториной.

ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ...14.04.2012Թ.

Ծառատունկ
Այսօր՝19.04.2012թ.-ին, մեր դպրոցում տեղի ունեցավ ծառատունկ <<Ուրբան>> հիմնադրամի աջակցությամբ: Դպրոցամերձ հողամասում տնկվեցին մրգատու և դեկորատիվ տնկիներ: Ծառատունկին մասնակցեց նաև դպրոցի նախկին սան, դպրոցի խորհրդի նախագահ Վազգեն Բադալյանը:Ողջ կոլեկտիվը և աշակերտությունը մեծ եռանդով աշախատեցին և տնկեցին մոտ 50տնկի: