Առափնյա թաղամասը (3-րդ մասը) հիմնականում բնակեցված էր քիմկոմբինատի աշխատակիցներով, որի համար կոչվել է 3-րդ մաս: Այս թաղամասում ապրում էին նաև շրջակա գյուղերից եկած և ապօրինի տներ կառուցած բնակիչներ և 1946թ. եկած հայրենադարձներ, որոնք հիմնականում ապրում էին գերմանացի գերիների կառուցած քարե և փայտե տնակներում:
1948թ. բացվում է թիվ 7 տարրական դպրոցը, որը գործում է 3 սենյականոց փայտե տնակում: Հետագայում այն ծառայում է որպես թաղամասի գրադարան: Դպրոցի տնօրենն էր Պ. Ջանվելյանը: Կարդալ ավելին >>>1953-1959թթ. դպրոցի տնօրենն է եղել Սամսոն Բեկչյանը: 1959թ. դեկտեմբերի 2-ին դպրոցը տեղափոխվում է թաղամասի նորակառույց շենքը՝ որպես միջնակարգ դպրոց և կոչվում Ակսել Բակունցի անունով: |