Գլխավոր էջ | Գրանցվել | Մուտք Ուրբաթ, 29.03.2024, 01:17

Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոց


Մեր առաքելությունն է՝ ձևավորել ուսյալ և մրցունակ սերունդ, ովքեր պատրաստ են կերտել ապագան:
Ակսել Բակունց
Տնօրինություն



Լուսիկ Անուշավանի Սարգսյան

   Ծնվել է1961թ.-ի օգոստոսի 27-ին Վանաձոր քաղաքում:Սովորել է Վանաձորի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոցում և ավարտել 1978թվականին:1985թ. ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզու և գրականություն բաժինը:
   Աշխատել է պիոներների և դպրոցականների պալատում որպես գրական խմբակի ղեկավար: 1986թվականից միչև օրս աշխատում է Վանաձորի թիվ 7 դպրոցում որպես ուսուցչուհի, ապա փոխտնօրեն, իսկ 2010թ.-ից՝ որպես տնօրեն:

   2013թվականի հոկտեմբերի 5-ին Ուսուցչի տոնի առթիվ`կրթության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից պարգևատրվել է ՀՀ ԱԺ Պատվո Մեդալով:
    Բարի է , մարդասեր, աշխատասեր:Միշտ սիրված է եղել աշակերտների, ծնողների, գործընկերների շրջանում:

Նարինե Վաչիկի Մեհրաբյան

   Ծնվել է 1972թ. հուլիսի 3-ին Վանաձոր քաղաքում: 1979-1989թթ. սովորել է Վանաձորի Րաֆֆու անվան N 19 միջնակարգ դպրոցում: 1995թ. ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստրիուտի մաթեմատիկայի բաժինը: 1990-1996թթ. աշխատել է Վանաձորի N 20 դպրոցում՝ որպես ջոկատավար: 1996թ. սեպտեմբերից աշխատում է Վանաձորի Ա. Բակունցի անվան N 7 միջն. դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի: 2003թ. մանկավարժական գործունեության մեջ անմնացորդ նվիրումի համար պարգևատրվել է Լոռու մարզպետարանի շնորհակալագրով: 2015թ. սեպտեմբերի 1-ից աշխատում է որպես փոխտնօրեն:



Լուսինե Էմիլի Աղաջանյան

   Ծնվել է 1969թ. Վանաձոր քաղաքում: 1976թ. ընդունվել և 1986թ. ավարտել է Վանաձորի N 4 միջն. դպրոցը, իսկ 1993թ.՝ ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանը:
   1993թ. հոկտեմբերից այսօր աշխատում է Վանաձորի Ա. Բակունցի անվան N 7 դպրոցում: 2010թ.-ից աշխատում է որպես փոխտնօրեն:


Գերբ և դրոշ

Պաշտոնական կայք - http://vanadzor7.schoolsite.am/

Էլ. հասցե - vanadzor7@yandex.ru , vanadzor7@schools.am
էլեկտրոնային փոստ՝2621002082@e-citizen.am
Հասցե - Ք. Վանաձոր , Թևոսյան 1
հեռ. - (0322)-4-38-67


Մենք համագործակցում ենք